News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսկական հերոսները ռազմական գործողությունների ժամանակ զոհված տղաներն են: Հենց նրանք եւ նրանց հարազատներն են ամեն տեսակի պարգեւի ու պատվի արժանի: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տանկիստ, 20-ամյա Արթուր Գրեյանը:

Արթուրը մասնակցել է ապրիլյան պատերազմի ռազմական գործողություններին եւ այդ ժամանակ շատ ընկերների է կորցրել: Նրա խոսքով՝ այդ ժամանակից ի վեր ինքը մշտապես նրանց մասին է մտածում: Իսկ ապրիլյան պատերազմը կհիշի ամբողջ կյանքի ընթացքում:

«Այդ պատերազմն ուղղակի անհնար է մոռանալ: Ապրիլին ես շատ ընկերների կորցրի, նրանց թվում՝ մեր վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանին, տանկի մեխանիկ եւ վարորդ Տիգրան Աբգարյանին, նաեւ օպերատոր-նշանառու Վլադիմիր Ալիխանյանին: Նրանց բոլորին սրտի մեծ ցավով եմ հիշում: Այդ նրանք են իսկական հերոսները: Ես հպարտ եմ, որ այդպիսի ընկերներ եմ ունեցել, որ այնպիսի հրամանատար եմ ունեցել, ինչպիսին Բենիամին Եղոյանն էր»,- ասաց Արթուրը:

Ապրիլյան պատերազմին մասնակցելու համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արթուրին պարգեւատրել է «Խիզախության» մեդալով: Այսօր՝ փետրվարի 11-ին,  Արթուրին կրկին պարգեւի են ներկայացրել բացառիկ ծառայության համար, այս անգամ՝ Երեւանում:

Արթուրը եւ եւս 19 զինվոր, որոնք աչքի են ընկել զինծառայության ժամանակ, մասնակցել են Սուրբ Սարգսի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթով դիմել է զինվորներին եւ նրանց ծնողներին, որից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը նրանց պարգեւներ է հանձնել, որոնց թվում՝ հատուկ նրանց համար պատվիրված խաչեր: Այս 20  զինվորները նաեւ 10-օրյա արձակուրդ են ստացել, որը կանցկացնեն տանը՝ ընտանիքի եւ սիրած աղջկա հետ:

«Եթե ինձ հարցնեին, ապա ես կուզեի, որ մեր զորամասի բոլոր զինվորներն այսօր պարգեւատրվեին եւ 10 օր տանն անցկացնելու հնարավորություն ստանային»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Արթուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ