News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 95 տարեկանում մահացել է գեներալ-լեյտենանտ Հարոլդ (Հել) Մուրը: Վիետնամի պատերազմում նրա ծառայության պատմության հիման վրա նկարահանվել է «Մենք զինվոր ենք եղել» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է եկել Մել Գիբսոնը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Վեսթ Փոյնթ ռազմական ակադեմիայի շրջանավարտ Մուրը մասնակցել է Կորեական պատերազմից, իսկ 1965-ին՝ վիետնամական արշավի սկզբում, գլխավորել աէրոմոբիլային դիվիզիան, որի մարտիկներին ուղղաթիռներից էին իջեցնում:

Նույն տարվա նոյեմբերի 14-ին Մուրի գումարտակը մարտի է բռնվել իջեցման վայրում, որը համարվում է Հյուսիսային Վիետնամմի բանակի հետ ամերիկյան զորքերի ամենահայտնի բախումը:

Հենց այդ իրադարձություններն էլ ընկած են «Մի անգամ մենք զինվոր ենք եղել...» (We were soldiers once...) գրքի հիմքում, որն ավելի ուշ Մուրը գրել է լրագրող Ջոզեֆ Հելոուեյի հետ 1992 թվականին:

Նրանց գիրքն էկրանավորվել է 2002 թվականին, ռեժիսորը Ռենդալ Ուոլեսն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ