News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 12-ին փորձարկել է ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները:

NEWS.am-ի թղթակիցը նույնպես հետեւել է փորձարկմանը Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում, որտեղ տեղի էին ունենում ավագանու ընտրություններ: Փորձարկման ընթացքին հետեւում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԵՄ եւ ՄԱԿ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Թեեւ ավագանու ընտրություններ էին ընթանում, մարդկանց հոսքը ընտրական տեղամաս չէր դադարում: Ներկաները կատակում էին` եկել են սարքը փորձարկելու:

Մեզ հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են աշխատում այս սարքավորումները: Այսպես, ապրիլի 2-ին ընտրողը մոտենալու է մասնագետին, ներկայացնելու անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր: Մասնագետը փաստաթուղթն անցկացնելու է սարքի միջով եւ ընտրողի տվյալները հայտնվելու էն էկրանին, դրանից էլ պարզ է դառնալու` ընտրողն առաջին անգամ է մասնակցում քվեարկությանը, եկել է կրկնակի քվեարկության, թե ընդհանրապես այդ տեղամասի ընտրող չէ: Եթե ընտրողն իսկապես եկել է առաջին անգամ քվեարկության, էկրանին կանաչ լույս է վառվելու, ընտրողից վերցվելու է մատնահետք, որից հետո սարքն արդեն կտպի կտրոնը, որի միջոցով էլ անձը կմասնակցի քվեարկությանը: Կտրոնի վրա պատկերված է տվյալ անձի լուսանկարը: Եթե ընտրողը եկել է կրկնակի քվեարկության, կարմիր լույս է վառվելու էկրանին եւ մասնագետը պարտավոր է անմիջապես ոստիկանություն հրավիրել: Եթե պարզվում է, որ անձը տվյալ ընտրական տեղամասի ընտրող չէ, դեղին լույս է վառվելու, որից հետո անձը պարտավոր է լքել տարածքն ու գնալ ընտրության այնտեղ, որտեղ հաշվառված է:

«Այս սարքավորումների կիրառումը միանշանակ կնպաստի հանրային վստահության բարձրացմանը, նախկինում ունեինք մեկ գործիք` ցուցակով ստորագրելը, այժմ լրացուցիչ մեկ գործիք ներդրվում` տեխնիկական սարքավորումները: Այսօր մենք սարքավորումներն ենք ներկայացնում եւ փորձել ի հայտ բերել բոլոր այն թերությունները, որոնք կարող են լինել: Այս միջոցառման նպատակն է շտկել բոլոր հնարավոր թերությունները, որոնք կարող են այս պահին առկա լինել, բոլոր հնարավոր տարբերակներն ենք փորձարկում»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը նույնպես վստահ է` այս տեխնիկական սարքավորումներն էական փոփոխություն կմտցնեն նաեւ մթնոլորտում:

«Վստահությունը միանշանակ կբարձրանա, որովհետեւ այս սարքավորումները հնարավորություն են ընձեռնում` ապահովելու թափանցիկություն: Ի՞նչ ի նկատի ունեմ: Եթե որեւէ մեկը որեւէ բողոք ներկայացնի գրանցման հետ կապված, հնարավոր է ամբողջական, 100 տոկոս ճշտգրտությամբ վերականգնել ընտրողների գրանցման պատկերը: Այս տեսանկյունից որեւէ կասկած չունեմ, որ կրկնաքվեարկության, այլոց փոխարեն քվեարկության դեպքերը պրակտիկորեն իսպառ կբացառվեն: Ինչ վերաբերում է այսօրվա փորձարկմանը, ապա փորձարկում ենք ընդամենը ծրագրային ապահովման այն մասը, որն այս պահին պատրաստ է, որովհետեւ ծրագրային ապահովումը վերջնական տեսքով պատրաստ կլինի մոտավորապես մարտի սկզբին, բայց որոշ մասեր պատրաստ են եւ այժմ փորձարկում ենք, որպեսզի վերհանենք թերությունները: Իհարկե, որոշ թերություններ արդեն վեր ենք հանել, ինչը հնարավորություն կտա բարելավել այդ հատվածները: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ինչքան շատ թերություն կարողանանք այսօր վերհանել, այնքան ավելի հարթ կընթանան ապրիլի 2-ի ընտրությունները»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Տեխնիկական սարքավորումները ձեռք բերելուն աջակցել են դոնոր կազմակերպությունները: Սարքերն առաջին անգամ ամբողջ ծավալով կգործարկվեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որից հետո Երեւանի ավագանու, իսկ արդեն աշնանից` բոլոր ՏԻՄ ընտրություններում:

Սպասվում է, որ առաջիկա ընտրություններին մինչեւ 900 ընտրող ունեցող տեղամասերում կտեղադրվեն 1-ական սարքավորում, իսկ 900-ից ավելի ընտրողի դեպքում` 2 եւ ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ