News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը, որի շրջանակներում ներկայացվելու են գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, այն կտեւի մինչեւ մարտի 31-ը

Այս առնչությամբ, ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Երբ լույսերը հանգում են ու կինոթատրոնի էկրանին սկսվում է ֆիլմը, մենք արագ տեղափոխվում ենք դեպի այլ ժամանակներ ու վայրեր: Ֆիլմերի միջոցով մենք կարող ենք տեսնել ուրիշների պատմություններն ու գնալ նրանց հետքերով: Շեշտադրելով ֆիլմերի ու կինոարվեստի փոխակերպող բնույթը՝ ԱՄՆ դեսպանատունը մեկնարկեց ամերիկյան ֆիլմերի ցուցաշար «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո և առաջիկա երկու ամիսների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացնի 33 ամերիկյան ֆիլմեր: Անդրանիկ ցուցադրությունը կլինի փետրվարի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում և էկրան կբարձրանա  մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը:

«Ֆիլմերը մեզ տեղափոխում են մի նոր աշխարհ, մեզ ներկայացնում այլ մոտեցումներ, օգնում հասկանալ մեզ շրջապատող աշխարհը», - ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում մեկ շաբաթով Հայաստան է ժամանում նաև «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր ռեժիսոր/պրոդյուսեր Ջանեթ Գրիլոն, ով քննարկումներ կունենա հանդիսատեսի հետ, ուսանողական խմբերի հետ քննության կառնի կինոարվեստը և կներկայացնի աուտիզմնին առնչվող իր փորձը: Ցուցաշարը կբացվի տ-ն Գրիլոյի ֆիլմով, որը պատմում է  փախուստի մեջ գտնվող մի դեռահաս աղջնակի մասին, ով ներկայանում է որպես հմուտ ու սրտացավ տնային դայակ և  կարողանում ստեղծել յուրահատուկ կապ աուտիզմ ունեցող 11-ամյա աղջնակի ու նրա  ընտանիքի հետ: Ֆիլմի ցուցադրմանը կհաջորդի հանդիսատեսի հարց ու պատասխանը ռեժիսորի հետ:

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը կշարունակվի մինչև մարտի 31-ը. կներկայացվեն թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ֆիլմեր: Ֆիլմերը կցուցադրվեն  Երևանում, Գյումրիում ու Վանաձորում: 

Ցուցաշարում ընդգրկված մյուս ֆիլմերում անդրադարձ է կատարվում այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ հաշմանդամությունը, ծաղրն առցանց տիրույթում, բնապահպանությունը, ծրագրավորման ոլորտում առկա գենդերային բացը, մշակույթի ու խոհանոցի միջև կապը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է, իսկ դահլիճում տեղերը համալրվում են առաջին եկողն առաջինն է տեղ զբաղեցնում սկզբունքի համաձայն: Ամբողջական ծրագիրը կարող եք գտնել առցանց՝ www.usa.am/announce/AFSArmenia:

Ֆիլմերի ցուցադրմանը զուգընթաց «Մարդկային պատմությունների խճանկարի» շրջանակում նախատեսվում է երիտասարդ հայ վավերագրողների համար անցկացնել մեկ շաբաթ տևողությամբ դասընթաց ֆիլմերի մոնտաժման վերաբերյալ, որը կվարի մոնտաժի օսկարակիր վարպետ, ինչպես նաև տարբեր մրցանակների արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլաշը:

«Հայերն այնքան հուզիչ պատմություններ կարող են էկրանավորել, և հիանալի է, որ մեր հարգարժան հյուրերն այդքան շատ ժամանակ են անցկացնելու երիտասարդ հայ ռեժիսորների հետ: Նպաստելով նրանց հմտությունների կատարելագործմանը՝ մենք հուսով ենք, որ  կինոարվեստի նոր սերնդի հայաստանյան գործիչները կկարողանան առավել վստահ ներկայացնել իրենց պատմությունները հայ ու միջազգային հանդիսատեսին», - ասաց դեսպան Միլսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ