News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ավելի հետաքրքրական զարգացումներ կարող են լինել ընտրություններից հետո։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13–ին,լրագրողներիհետ զրույցում ասել է «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն՝ անդրադառնալով դաշինքի ընդլայնմանը։

«Ընդդիմադիր դաշտում գործոց բոլոր ուժերի հետ անխտիր պատրաստ ենք համագործակցել, պատրաստ ենք ներգրավել ընդհանուր շտաբ ձեւավորելու  եւ ընտրություններից հետո ենք պատրաստ համագործակցել, որպեսզի Հայաստանում լինի իշխանափոխություն։ Իշխանափոխությունն այսօր Հայաստանին հաց ու ջրի նման պետք է, դա ժողովրդի պահանջն է։ Սա բանակցային գործընթաց է,  եթե ամբողջական ընդհանուր եզրեր են ունենում պայմանավորվում են, սրանով չի ավարտվում, ավելի հետաքրքրական զարգացումներ կարող են լինել ընտրություններից հետո»,–ասել է Վարդան Օսկանյանը։

Անդրադառնալով  Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան  դաշինքի համապետական ցուցակը կազմելու հարցում ԼՂՀ  պաշտպանության նախկին նախծարար Սամվել Բաբայանի ակտիվ դերակատարմանը՝ ասել է. «Ես ընդհանրապես ցուցակի այդ տեսակ տեխնիկական բանակցություններում մասնակցություն չեմ ունեցել։ Մեր կողմից ստեղծվել է բանակցային խումբ, որը վարել է, բայց այդ խմբում Սամվել Բաբայանը որեւէ դեր չի ունեցել։ Սա բանակցությունների արդյունքում ստեղծվելիք դաշինք պետք է լինի, ոչ ոք ոչ մեկին չպետք է մեղադրի, մեծ խմբով սկսում ես, հետո խումբը փոքրանում է։ Մենք մեր պահանջներին բավարարող դաշինք ենք ստեղծել, այն դեռ բաց է, շարունակում ենք քաղաքական  ուժերի հետ մեր երկխոսությունը, եթե սահմանված ժամկետներում ընդլայնվի, ավելի լավ, եթե չէ՝ ես ասեցի, որ  մենք ամբողջությամբ բավարարված ենք այսօրվա կազմով»,–նշել է Վարդան Օսկանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ