News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը որոշ տեղեկությունների համաձայն, ակտիվ մասնակցություն ունի Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ու համապետական ցուցակի ձեւավոման գործում, NEWS.am-ի հետ զրույցում պնդում է, որ «Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ Վիկտոր Դալլաքյանի անունը չէր էլ կարող լինել այդ ցուցակի առաջին տասնյակում։

Հիշեցնենք, որ «Համախմբում», Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ համաձայնագիր ստորագրած «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց այդ ուժերի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, իսկ այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց պատճառները։ Նրա խոսքով՝ փետրվարի 6-ին իրեն է հանդիպել Սամվել Բաբայանը եւ ներկայացրել դաշինքի ընտրական ցուցակը, որի առաջին տասնյակում չի եղել Դալլաքյանի անունը։ Վերջինս համագործակցությունը դադարեցրել է, քանի որ դեմ է այդ ուժերի ոչ հրապարակային գործունեությանը եւ շեշտել, որ ցուցակը կազմելու գործը հանձն է առել Սամվել Բաբայանը։ 

Սամվել Բաբայանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Դալլաքյանի մեղադրանքներին, ասաց, որ դա սեւագիր ցուցակ է եղել եւ առհասարակ, Դալլաքյանը չէր էլ կարող լինել առաջին տասնյակում։ 

«Վիկտոր Դալլաքյանը թե ինչ ցուցակ է ներկայացրել ու ինչի համար, ասեմ՝ դա վերջնական ցուցակ չի եղել, դա սեւագիր փաստաթուղթ է եւ ուրիշ ոչինչ։ Երբ որ ընդհանրապես կուսակցության լիդերները այս երկու օրվա մեջ ցուցակ կհրապարակեն, դուք կտեսնեք, որ դա սեւագիր ցուցակ էր»։

Հարցին՝ ինչո՞ւ այդ սեւագիր ցուցակի առաջին տասնյակում չի ընդգրկվել դաշինքին դեռեւս սկզբից միացած Վիկտոր Դալլաքյանի անունը, Բաբայանը պատասխանեց. «Իր անունը չէր էլ կարող լիներ առաջին տասնյակում։ Եթե մարդիկ, կուսակցությունները գալիս են համախմբման ու գնում են հաղթանակի, այո, նա չէր կարող կռիվ տալ առաջին հնգյակի համար, իսկ եթե եկել է ուղղակի թոշակ ստանալու, դրա համար մենք բացատրում ենք՝ տղա ջան, էստեղ թոշակ ստանալու տեղ չի»։

Սամվել Բաբայանը շեշտեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դաշինքին միանալուն չի խոչընդոտել Դալլաքյանի գործոնը։

«Ոչ մի բան չէր խանգարում, ցանկացած ոք իր ամբիցիան պետք է ցած դնի հանուն երկրի ու ժողովրդի ու գնա ընտրությունների։ Եթե մարդ կուսակցությունը ասում է՝ ես լինելու եմ առաջինների շարքում, դա իմ անձնական կարծիքն է՝ ես համարում եմ, որ նման մարդկանց հետ չի կարելի ճանապարհ գնալ»,-ասաց Բաբայանը։

Նշենք, որ Վիկտոր Դալլաքյանը պնդում էր, թե Սամվել Բաբայանը զբաղվում է «Համախմբում» կուսակցության լոբբինգով եւ այդ սեւագիր ցուցակի առաջին տասնյակի 7 անդամը եղել է «Համախմբում» կուսակցությունից։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու համաձայնագիրը սկզբում ստորագրվել էր Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի, Արամ Սարգսյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ ավելի ուշ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյան միջեւ։ Սակայն վերջին երեք գործիչները լքեցին դաշինքը, որից հետո «ժառանգությունը» հայտարարեց Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ դաշինքկազմելու մասին։ Այսօր ստորագրվեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հուշագիրը։ Զարուհի Փոստանջյանը հրաժարվել է ընդգրկվել այս դաշինքում, նա դեմ էր, որ կուսկացությունը միանար որեւէ ուժի։ Փոստանջյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ