News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ սեյսմիկ ռիսկի քարտեզագրում կիրականացվի:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ եւ առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի եւ Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի տեղացի համակարգող Արա Նազինյանի գլխավորությամբ:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր նախանշել համագործակցությունը երկու կառույցների միջեւ  «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում: Քննարկվեցին Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության մշակման ուղղություններն ու խնդիրները: Ծրագրով նախատեսվում է իրականացնել հավանական սեյսմիկ ռիսկի գնահատում, սեյսմիկ ռիսկի քարտեզագրում՝ հետագայում հավաքագրված տվյալները շինարարական նորմերի ուղենիշում կիրառելու նպատակով:

Կողմերը քննարկեցին նաեւ ռիսկերի կառավարման կարողությունների ուսումնասիրության ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք մասնավորապես ներառում են՝ աղետների արդյունքում Հայաստանում հնարավոր ֆինանսական ռիսկերի հաշվառումը, երկրի ֆինանսական դիմակայունության հիմնախնդիրները, ինչպես նաեւ՝ աղետների վերացման համար կիրառվող բյուջետային հնարավոր մեխանիզմները:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ եւ Համաշխարհային բանկի համագործակցության ծրագրերի փաթեթի ընդլայնման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ