News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում եւ վճարվում է, եթե ծնողը եւ նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, եւ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը: Երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում նպաստ նշանակվում եւ վճարվում է, եթե ծնողը եւ նոր ծնված երեխան նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Եթե 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխայի ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, եւ օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է նոր ծնված երեխայի հերթական կարգաթվով՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի ծնողների մյուս երեխաների եւ զավակների թիվը:

Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նպաստ նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար, ընդ որում, նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով: Օրինակ` եթե ընտանիքում կա 3 երեխա եւ ծնվել են զույգ երեխաներ նոր ծնվածների կարգաթվերն են` 4 եւ 5, երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան կապակցությամբ նպաստ կնշանակվի 5-րդ երեխայի համար սահմանված չափով յուրաքանչյուր երեխայի համար` 1.5 միլիոն դրամ:

Երրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում նպաստի մի մասը վճարվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

Ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն են`

ա. առաջին կամ երկրորդ երեխա -  50 000 դրամ,

բ. երրորդ կամ չորրորդ երեխա` 1 մլն  դրամ, որից հինգ հարյուր հազար դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով,

գ. հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 500 000 դրամ, որից 1 միլիոն դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով:

 Պետական աջակցության հաշիվ, ինչպես նաեւ նպաստի` ուղղակի վճարվող գումարը ստանալու համար պետք է հաշիվներ բացել հետեւյալ բանկերից որեւէ մեկում`

«Անելիք Բանկ» ՓԲԸ

«Արարատբանկ» ԲԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

«ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ

«Յունիբանկ» ԲԲԸ

«ՎՏԲ Հայաստան Բանկ»  ՓԲԸ:

Նպաստի` ուղղակի վճարվող գումարը կարելի է ստանալ նաեւ առանց բանկային հաշիվ  ունենալու: Դրա համար դիմումում պետք է նշել այն բանկը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Անելիք Բանկ» ՓԲԸ, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը:

Տպել
Ամենաշատ