News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգը, հնարավոր է, ստիպված լինի բարձրացնել դաշնային վարկային միջոցների տոկոսադրույքը առաջիկա նիստերից մեկում, հայտրարել է ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելենը՝ նշելով տնտեսական քաղաքականության հարցում նոր վարչախմբի զգալի չկողմնորոշվածությունը։

Նրա խոսքով, եթե տոկոսադրույքների բարձրացման հարցը արագ լուծում չստանա, ապա իր ղեկավարած կառույցը հետ կմնա շուկայի զարգացման միտումներից, ինչը կարող է հետագայում տոկոսադրույքների ավելի կտրուկ աճի եւ, որպես արդյունք՝ ռեցեսիայի պատճառ հանդիսանալ։ «Շափազան երկար սպասելը խելամիտ չէր լինի», – նշել է Յելենը Սենատի բանկերի հարցով  կոմիտեի նիստում։

 

Նրա խոսքով, եթե ԴՊՀ–ի կանխատեսումները արդարանան՝ աշխատանքի շուկան շարունակի ամրապնդվել, իսկ գնաճը աճի մինչեւ 2 տոկոս, ապա Դաշնային պահուստային համակարգը կվերանայի դաշնային վարկային միջոցների տոկոսադրույքը դեպի վերանայում։ Նա սակայն, չի նշել, արդյոք դա տեղի կունենա մարտին, թե՝ հուլիսին, ինչպես կանխատեսում են վերլուծաբանները։

«Ֆիսկալ քաղաքականության վերանայումը կարող է ազդել տնտեսական կանխատեսումների վրա։ Առայժմ հայտնի չէ՝ ինչպիսի քաղաքական փոփոխություններ են մեզ սպասում, եւ ինչ հետեւանքներ դրանք կունենան տնտեսության համար», –  հայտարարել է Ջանեթ Յելենը։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ