News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դուբայի ճանապարհների ու տրանսպորտի վարչությունը ծրագրել է այս տարվա հուլիսին գործարկել ինքնակառավարվող թռչող մեքենաներով տաքսի ծառայություն։ Այս մասին հայտնել է վարչության ղեկավար Մատտար ալ Թայերը, փոխանցում է Associated Press–ը։

Ehang 184 մոդելի ինքնակառավարվող մեքենան, որը վարչությունը մշակել է չինական ֆիրմայի հետ, ներկայացվել է Դուբայում համաշխարհային կառավարական գագաթնաժողովին, որը անցել է փետրվարի 12-14-ը։ Ալ Թայերի խոսքով, դրոնը կարող է մինչեւ 110 կգ քաշով բեռներ փոխադրել ու հաջողությամբ անցել է փորձարկումներ։

Նոր թռչող սարքը արտաքուստ հիշեցնում է 3․9 մետր երկարության, չորս մետր լայնության ու 1․6 մետր բարձրության ուղղաթիռ։ Փոխադրամիջոցի քաշը 250 կգ է։ Ehang 184 -ն ունի թաչսքրին, որի վրա ուղեւորը կարող է ընտրել նշանակության վայրը։ Թռիչքի ու վայրէջքների հնարավոր կետերի քանակը սահմանափակ է, թռիչքները ցամաքից վերահսկելու են մասնագետները անլար կապի համակարգի միջոցով։

Դրոնը կարող է օդում գտնվել 30 րոպե ու զարգացնել ժամում 160 կմ արագություն, բայց քաղաքի սահմաններում արագությունը կսահմանափակվի 100 կմ/ժ-ով։ Ինքնակառավարվող տաքսին նախագծված է ցանկացած եղանակային պայմանների համար, բացի ամպրոպից։ Այն կարող է թռչել մոտ 900 մետր բարձրության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ