News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմածովային նավատորմը փորձարկել է Trident II եռաստիճան բալիստիկ հրթիռները։ Փորձարկումներն իրականացվել են սուզանավերից Քալիֆորնիայի ափի մոտ։ «Փորձարկումները շատ կարեւոր նշանակություն ունեն մարտունակության ստուգման համար»,- նշված է հայտարարության մեջ, փոխանցում է CBS SF–ն։

Ռազմածովային նավատորմի ներկայացուցիչ Ջոն Դենիելսը հայտնել է, որ տեղի բնակիչները հավանաբար տեսել են արձակման առաջին փուլը, որը մոտ մեկ րոպե է տեւել, ու հնարավոր է՝ երկրորդ փուլի մի մասը։ «Բոլոր փորձարկումները իրականացվել են ջրից, հրթիռները թռել են ջրի վրայով ու ընկել օվկիանոսի մեջ։ Ոչ մի հրթիռ ցամաքի վրայով չի անցել»,- վստահեցրել է նա՝ հավելելով, որ հրթիռները մարտագլխիկներ չեն ունեցել։

Սակայն որոշ բնակիչներ խորհրդավոր առկայծումը նկատելով, կարծել են թե ՉԹՕ են տեսնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ