News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սուպերքարերի իտալական արտադրող Pagani ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է  Huayra ռոդսթերը, որը ընկերության հիմնադիր Հորացիո Պագանին իր նախագծերից «ամենաբարդ նախագիծն է» անվանել։ Կկառուցվի ընդամենը 100 նման ավտոմեքենա, սակայն դրանցից յուրաքանչյուր արդեն վաճառված է։ Սուպերքարը 2 280 000 եվրո է գնահատվել, հաղորդում է Motor-ը։

Ռոդսթերի համար հատուկ մոնոկոկ է մշակվել, որը կարբոնի եւ տիտանի հատուկ համադրության շնորհիվ թույլ է տվել սուպերքարը կառուցել կուպեից 80 կգ-ով ավելի թեթեւ։ Նորույթի չոր նյութը 1280 կգ է։ Դրա շնորհիվ52 տոկոսով մեծացել է ամբողջ կառույցի կարծրությունը։

Բաց սուպերքարը կառաջարկվի տանիքի երկու տարբերակով։ Դրանցից մեկը թափանցիկ ապակե կենտրոնական հատվածով կարծր տանիքն է, իսկ մյուսը՝ փափուկ է եւ կարբոնե կմախքով, որը ծալված վիճակում կարող է տեղավորվել սուպերքարի թափքում։

Pagani Huayra Roadster-ն կունենա վեց լիտրանոց V12 թվին-տուրբո շարժիչ՝  764 ձիաուժ հզորությամբ եւ 1000 նանոմետր պտտվող պահով։ Ռոդսթերի դինամիկ բնույթի մասին հստակ ոչինչ չի նշվում։

Ռոդսթերը կունենա նաեւ կերամիկայից եւ կարբոնից նոր՝ Brembo արգելակման համակարգ՝ 380 մմ սկավառակներով, ինչպես նաեւ ալյումինե անվային սկավառականեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ