News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները այս տարի ուսումնական վարժանքներ կանցկացնեն համացանցում ահաբեկիչներին հավաքագրողներին եւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործակալներին հայտնաբերելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՊՀ-ի անդամ երկրների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների 10-րդ խորհրդակցությանը հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:

Համատեղ հակաահաբեկչական ուսումնական վարժանքները՝ «Դուշանբե-Հակաահաբեկչություն», կանցկացվեն մայիսի վերջին եւ հունիսի սկզբին 6 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի տարածքներում, ներգրավելով հատուկ ծառայություններին, զինվորականներին եւ այդ երկրների մի շարք այլ իրավասու մարմինների: Վարժանքների եզրափակիչ փուլը կանցկացվի Տաջիկստանում:

Նովիկովն ընդգծել է, որ գրոհայինների հավաքագրմանը հակազդելու աշխատանքների ընթացքում ՀԱԿ-ի տվյալների բանկում հավաքվել են համացանցի նյութերի եւ հաշիվների մասին տվյալներ, որոնք ԱՊՀ-ի երկրներում ահաբեկչական եւ ծայրահեղական են ճանաչվել: «Ներկայումս մենք տեղեկություններ ենք հավաքել 1,618 հազար տեղեկատվական հաշիվների մասին, որոնք գրոհում են մեր երկրների քաղաքացիների գիտակցության եւ ենթագիտակցության վրա»,- ընդգծել է ԱՊՀ-ի ՀԱԿ-ի ղեկավարը:

ԱՊՀ անդամ երկրների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցում են ԱՊՀ 10 երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հատուկ ծառայությունները: Օրակարգում են  հետեւյալ հարցերը՝ սիրիա-իրաքյան գոտում իրավիճակի սրման պայմաններում ահաբեկչական սպառնալիքի գնահատումը, իրավիճակի զարգացման կանխատեսումը եւ ԱՊՀ-ի արտաքին սահմաններում ահաբեկչական դրսեւորումների հնարավոր ձեւերը, ահաբեկչական կազմակերպությունների հավաքագրման գործունեությանը հակազդեցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ