News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 18-ին Երեւանում բրիտանական ֆիլմերի հերթական փառատոնը կբացվի: Այն նախաձեռնել է Բրիտանական խորհուրդը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության եւ «Beeline» ընկերության աջակցությամբ: Ցուցադրությունները տեղի կունենան փետրվարի 18-24-ին:

«Հայ հանդիսատեսին կրկին կներկայացվեց բրիտանական կինոյի լավագույն նմուշները»,- փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Փառատոնը կբացվի սոցիալական թեմատիկայի դասական Քեն Լոուչի «Ես, Դենիել Բլեյքը» ֆիլմով: Այն արժանացել է Կաննի կինոփառատոնի եւ BAFTA-ի մրցանակների: «Սա պատահական չէ, քանի որ այս տարի փառատոնի գլխավոր թեմաներից մեկը մարդու իրավունքների պաշտպանությունն է լինելու: Մենք այս թեման ընտրել ենք, քանի որ այն Բրիտանիայի կառավարության առաջնահերթություններից է»,- ասել է դիվանագետը:

Փառատոնի շրջանակում սեմինարներ կկազմակերպվեն աշակերտների եւ ուսանողների համար, ինչպես նաեւ «Ներառականությունն իմ շրջապատում» թեմայով բաց ֆոտոմրցույթ: Հաղթողին ընտրելու են բաց քվեարկությամբ:

Ավանդույթի համաձայն՝ փառատոնի անցկացմանն աջակցում է «Beeline» ընկերությունը: «Վստահ եմ, որ բրիտանական ֆիլմերի փառատոնը կարեւոր իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում: Այն արդեն ճանաչում ունի, դրան սպասում են: Եվ մենք ուրախ ենք օգնել այն ավելի հետաքրքիր եւ հարուստ դարձնելուն»,- նշել է Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Գյումրիում, Արմավիրում, Գավառում եւ Դիլիջանում: Ցուցադրություններին կհետեւեն քննարկումներ: Մուտքն ազատ է: Երեւանում եւ մարզերում յուրաքանչյուր ֆիլմ կցուցադրվի չորս անգամ, այդ թվում երկու անգամ՝ հայերեն լուսագրերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ