News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ փետրվարի 15-ին, մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը:

Հայաստանի բանակցային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Բանակցային փուլին մասնակցում է Եվրոպական Միության պատվիրակությունը` Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսի գլխավորությամբ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել համաձայնագրի «Ծառայությունների առեւտուր», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցներ» ուղղություններով, ինչպես նաեւ ամփոփել «Ապրանքների առեւտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առեւտրի տեխնիկական խոչընդոտներ», «Մաքսային հարցեր» (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն), «Մրցակցություն», «Պետական մասնկացությամբ ձեռնարկություններ», «Առեւտուր եւ կայուն զարգացում» ուղղություններով բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ