News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ժողովրդավարական քննարկումների տարածքը կտրուկ կրճատվել է հասարակության մի շարք շերտերի, այդ թվում լրագրողների, պատգամավորների, գիտնականների եւ շարքային քաղաքացիների դատական հետապնդումների ընդլայնման հետեւանքով: Կառավարական միջոցառումները պլյուրալիզմը սահմանափակում են եւ ինքնագրաքննության հանգեցնում: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը, որը հուշագիր է հրապարակել՝ նվիրված Թուրքիայում արտահայտվելու եւ լրատվամիջոցների ազատությանը, որը հիմնված է Թուրքիա 2016 թվականի ապրիլին եւ սեպտեմբերին կատարած այցերի արդյունքների վրա:

Հանձնակատարն ափսոսանք է հայտնել, որ լրատվամիջոցների եւ արտահայտվելու ազատության ոլորտում զգալի առաջընթացը, որ ԵԽ հետ համագործակցությամբ Թուրքիայում իրականացվել էր մեծ ջանքերի գնով, ընդհատվել է եւ վերջին տարիներին կասկածի տակ դրվել, որն արդեն տագնապալի վիճակի էր հանգել 2016-ի ապրիլին այդ երկիր այցելելու ժամանակ:

Զեկույցում նշված է, որ իրավիճակը զգալիորեն վատացել է արտակարգ դրություն մտցնելուց հետո, որը Թուրքիայի գործադիր իշխանությանը փաստացի անսահմանափակ լիազորություններ է տալիս եւ թույլատրում է արմատական միջացառումներ կիրառել, այդ թվում՝ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների նկատմամբ՝ միայն ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու պնդումների հիման վրա, դրա հետ մեկտեղ չպարտավորվելով ապացույցներ ներկայացնել կամ դատական որոշման ընդունմանը սպասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ