News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Գանձասար վանական համալիրի հարեւանությամբ գործող Մատենադարանի մասնաճյուղը 2016-ին 11 հազար այցելու է ընդունել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը։

Նա հիշեցրել է, որ Գանձասարում Մատենադարանի բացումը տեղի է ունեցել 2015-ի վերջին, սակայն պետական կարգավիճակ, հետեւաբար նաեւ ֆինանսավորում մասնաճյուղը ստացել է միայն 2016-ի վերջին։

Արցախի մասնաճյուղում առայժմ գործում է միայն թանգարանային մասը, սակայն  մասնաճյուղը պետք է կատարի նաեւ հետազոտական գործառույթ, ինչի համար այստեղ շուտով  կձեւավորվի գրադարան-ընթերցասրահը, կկազմակերպվեն ոչ մեծ գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, իսկ ապագայում կձեւավորվի ոչ մեծ գիտական կազմ:

Գանձասարում նախատեսվում է նաեւ կազմակերպել գրքերի շնորհանդեսներ՝ նվիրված Հայոց Արեւելից կողմանց`  Արցախի, Ուտիքի, ինչպես նաեւ Կուր գետի աջափնյա ու ձախափնյա տարածքների, Հարավային եւ Հյուսիսային Կովկասի հայության պատմությանը։

Շինությունը, որտեղ այժմ տեղակայվել  է Արցախում գրված կամ պահպանված գրքերի ցուցադրությունը, կառուցվել է մեկենաս Գաբրիել Չեմբերջյանի միջոցներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ