Հազարավոր մարդիկ են հավաքվելու Նյու Յորքի Թայմ Սքվերում ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը նշելու, հայտնում է Armenian Weekly–ն։
Միջոցառումը կազմակերպվելու է 1․5 մլն անմեղ հայերի հիշատակին, որոնք զոհվել են Օսմանյան կայսրությունում 1915-ի Ցեղասպանության ժամանակ։ Միջոցառման ժամանակ ելույթ կունենան հանրահայտ արտիստներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ ու հումանիստներ։
Այս տարվա միջոցառման թեման է «Թուրքիան է մեղավոր ցեղասպանության համար․ Անհերքելիի հերքումը հանցագործություն է»։