News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շփման գծում իրավիճակի պարբերական սրումը վկայում է ԼՂՀ ժողովրդավարական զարգացման դեմ պայքարում Ադրբեջանի անզորության մասին։ Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիդ Բաբայանը, NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի հիստերիկ արձագանքը փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կազմակերպվող հանրաքվեին։

«Ադրբեջանական կողմի արձագանքը պատկերավոր կերպով ցույց է տալիս Բաքվի իրական նպատակները թե ղարաբաղյան կարգավորման հարցում, թե առհասարակ։ Ժողովրդավարական զարգացման հետ դրանք ոչ մի առնչություն չունեն»,- նկատել է Դավիթ Բաբայանը։

Ինչպես հեգնանքով նկատել է Դավիթ Բաբայանը՝ Լեռնային Ղարաբաղում անցկացվող հանրաքվեի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ին բարդ ու ծավալուն աշխատանք է սպասում՝ «սեւ ցուցակի» ընդլայնման առումով։ «Հանրաքվեն լուսաբանելու համար ԼՂՀ են ժամանելու բազմաթիվ դիտորդներ, լրագրողներ ու փորձագետներ։ Այնպես որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստիպված կլինի շատ չարչարվել»,- նկատեց Բաբայանը։

Միաժամանակ նա նկատեց, որ իրականում ադրբեջանցի տարբեր մակարդակների չինովնիկները հոգու խորքում միայն ուրախ են, որ ԼՂՀ-ում նման միջոցառումներ են անցկացվում։ «Հակահայկական քարոզչության վրա հսկայական միջոցներ են ծախսվում։ Դրանց կեսը հայտնվում է ադրբեջանցի չինովնիկների գրպաններում։ «Մամեդյարովն ու նրա նմանները, կողոպտելով սեփական երկիրը՝ հայերի դեմ պայքարի պատրվակով, հետո անշարժ գույք են գնում որեւէ ժողովրդավարական երկրում»,- նշել է Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ