News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները հրաժարվել են այցելել Ջոջուղ Մարջանլի գյուղ։

haqqin.az–ը հաղորդում է, որ մի շարք երկրների դեսպաններ, այդ թվում՝ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը հրաժարվել են այցելել գյուղ։

«ԱՄՆ դեսպանը երկրում է, Կարմիր խաչի կոմիտեից պատճառաբանել են այդ քայլը նրանով, որ իրենց կանոնադրությունը թույլ չի տալիս մասնակցել նման միջոցառումների։ Ես չեմ հավատում նման կանոնադրությանը», – հայտարարել է Փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի պետկոմիտեի ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը։

Նշենք, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը այցելել է գյուղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ