News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական BMW կոնցեռնը ծրագրում է մինչեւ 2021 թվականը համաշխարհային շուկա ներկայացնել ավտոմեքենայի 28 նոր մոդել։ Նման ծրագիրը նպատակաուղղված է պոտենցիալ գնորդների շրջանակը ընդլայնելուն եւ մոդելայինշարքը ավելացնելուն, հաղորդում է Oane–ը։

2017 թվականի ծրագրերում, բացի արդեն հայտարարված BMW 5-Series մոդելից, գերմանական ավտոհսկան նախատեսում է ներակայացնել BMW M2 GTS, BMW M2, BMW M3 եւ BMW M5 մոդելները։ Ավտոսիրողներին սպասում են նաեւ BMW 2-Series Cabriolet եւ BMW 2-Series Coupe, BMW 5-Series Gran Turismo, BMW 6-Series Gran Turismo (G32), BMW 4-Series, BMW X7 (F17), BMW X2 (F49) եւ BMW X3 մոդելները։

Իսկ 2018 թվականին BMW–ն նախատեսում է պաշտոնապես վերականգնել BMW 8-Series–ի արտադրությունը, ինչպես նաեւ գործարկել սպորտային նոր ավտոմեքենաների արտադրությունը՝  Toyota–ի հետ համատեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ