News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը իր անհամաձայնությունն է հայտնել ՄԱԿ ԱԽի վերջին հայտարարությանը, որով դատապարտվել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը, հայտնում է «Սինհուան»։

Նա շեշտել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային մարտունակության բարձրացումը ինքնապաշտպանական միջոցառում է, որն ուղղված է ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից բխող միջուկային պատերազմի սպառնալիքին դիմակայելուն, նաեւ ազգային ինքնիշխանության ապահովմանը եւ Կորեական թերակղզում ու ամբողջ տարածաշրջանում խաղաղության երաշխիքների ստեղծմանը։

ՄԱԿ ԱԽ-նփետրվարի 13-ին կոշտ հայտարարություն էր հրապարակել՝ դատապարտելով ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը ու կոչ անելով դադարեցնել նման գործողությունները։

Իսկ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է , որ երկիրը չի ընդունում ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերը ու այսւոհետ էլ մտադիր չէ ընդունել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ