News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը արաբական դաշնակիցների հետ բանակցություններ է վարում Իրանին ուղղված եւ Իսրայելին հետախուզական տեղեկություններով ապահովող ռազմական դաշինք ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների կառավարական շրջանակներում աղբյուրներին:

Դաշինքի մեջ կարող են մտնել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը եւ Հորդանանը, պարբերականին ասել են արաբական երկրների 5 պաշտոնյաներ: Դաշինքին կարող են միանալ արաբական աշխարհի ուրիշ երկրներ եւս:

Նշվում է, որ դաշինքը կարող է ՆԱՏՕ-ի համակարգի բաղկացուցիչ ունենալ, որը փոխպաշտպանություն է նախատեսում՝ միության անդամներից մեկի վրա հարձակումը կընկալվի որպես ամբողջ դաշինքի վրա հարձակում:

Դաշինքի գործառույթների մանրամասները մշակման փուլում են, հայտնել են աղբյուրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ