News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել են ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի նախկինում անհայտ 6 լուսանկարներ: Լուսանկարներում նա հղի է «Արի սիրով զբաղվենք» ֆիլմում իր հետ նկարահանված Իվ Մոնտանից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Անցյալ տարվա նոյեմբերին Մոնրոյի մտերիմ ընկերուհի Ֆրիդա Հալլի հեղինակած լուսանկարների շարքը, որը նա «հղի սլայդներ» էր անվանել, Հոլիվուդի աճուրդում վաճառվել են 2240 դոլարով: Եզակի լուսանկարների տերն է դարձել Թոնի Մայքլսը, ով այն տրամադրել է պարբերականին:

«Մոնրոն իր հղիությունը թաքցրել է մինչեւ երեխային «կորցնելը»: Ֆրիդան հպարտանում էր, որ լուսանկարներն իր մոտ է պահել եւ մինչեւ իր կյանքի վերջին օրերը չի բացահայտել ընկերուհու գաղտնիքը: Բայց նա ինձ մի պատմություն է պատմել, որին շատ լավ ծանոթ էր, եւ ասել է, որ Մոնրոն Իվ Մոնտանից էր հղի»,- պարբերականին ասել Թոնին, ով ապրել է Հալլիի հարեւանությամբ:

Ֆրիդա Հալլը մահացել է 2014 թվականին, նրա լուսանկարները վաճառվել են անցյալ տարի: Մայքլսը հղի դերասանուհու լուսանկարները գնել է, քանի որ միայն նա գիտեր նրանց պատմության մասին: «Հիմա կարծում եմ, որ այդ պատմությունը անհրաժեշտ է հրապարակավ պատմել»,- հավելել է նա:

Պարբերականում նշված է, որ Մոնրոն ցանկանում էր երեխաներ ունենալ, բայց այդպես էլ չկարողացավ ծննդաբերել: Նրա մոտ մինչ այս երեխային կորցնելը եւս 3 վիժում է եղել: Նա էնդոմետրիոզով էր տառապում, սակայն մայրանալու հույսը չէր կորցնում:

Լուսանակարներն արվել են 1960 թվականի հուլիսին Նյու Յորքում, երբ Մոնրոն 34 տարեկան էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ