News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում կեղծարարությունն ու խաբեությունը վաղուց սեփական դիրքորոշումը քարոզելու մեթոդ են դարձել: Չխորշելով որեւէ միջոցից՝ այդ երկրի իշխանությունները, ներքին լսարանի համար մի բան ասելով, արտաքինի համար՝ մեկ այլ բան, այս անգամ որոշել են հիմարացնել օտարերկրյա դեսպաններին:

Մեծ շուքով գովազդելովվ «ազատագրված» Չոջուղ Մարջանլը գյուղի վերականգնման արշավը՝ Ադրբեջանի իշխանությունները որոշել են դեսպանների համար գյուղ այցելություն կազմակերպել, որպեսզի օտարերկրյա դիվանագետներն «անձամբ համոզվեն հայերի բարբարոսությունների հարցում»: Սակայն հնարքը ձախողվել է երկու պատճառով:

Նախ՝ դեսպանների մեծ մասը պարզապես հրաժարվել է մեկնել գյուղ: Այդ առիթով Ադրբեջանը սարսափելի վիրավորվել է ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայից:

Երկրորդ՝ Չոջուղ Մարջանլը գյուղը երբեք արցախյան Զինված ուժերի վերահսկողության ներքո չի եղել եւ, համապատասխանաբար, դժվար կլիներ այն «ազատագրել բռնազավթիչներից»: Եթե, իհարկե, այդպիսիք չհամարենք ադրբեջանական ԶՈՒ-ին, որոնք սեփական բնակչության, այդ թվում՝ ադրբեջանցիների հանդեպ ԻԼԻՊ-ից ավելի լավ չեն վարվում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը պարզաբանեց, որ գյուղը գտնվում է շփման գծից 4 կմ հեռավորությամբ:

«Այն երբեք մեր վերահսկողության ներքո չի եղել: Այս ամբողջ արշավն ավելի շատ ուղղված է գյուղի անվան տակ ֆորպոստ ստեղծելու ծրագրի իրականացմանը: «Բնակիչները» հատուկ ջոկատայիններ կլինեն, մարդասպաններ եւ աքսորյալներ: Գյուղում հրետանի կտեղակայեն, իսկ երբ սադրանքին ի պատասխան՝ Պաշտպանության բանակը ստիպված կլինի նրանց ստիպել լռել, «խաղաղ գյուղի գնդակոծության» մասին կաղաղակեն: Սա առաջին դեպքը չէ: 2016 թվականի ապրիլին նման իրավիճակ էր, երբ ադրբեջանական սպառազինությունը «թաքցնում» էին գյուղերի թիկունքում»,- նշեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ