News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջին 2-3 տարիներին Անդրկովկասի իրավիճակը մնացել է Ուկրաինայի եւ Սիրիայի իրադարձությունների ստվերում: Այդուհանդերձ, տարածաշրջանը շարունակում է խնդրահարույց մնալ, իսկ հակամարտությունները պահպանվում են:

Այս մասին փետրվարի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը

Ըստ նրա՝ չեն կարող ինչ-որ արդյունքների ձեռքբերման մասին խոսել, հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Առկա է հակասությունների չափազանց բարդ թնջուկ, ըստ որում՝ թեժացումը որոշակի պատճառներ ունի: Քաղաքագետի գնահատմամբ՝  Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն ավելի բարդ է, քան տարածաշրջանի այլ հակամարտություններում՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: «Ռուսաստանը տարբեր խաղացողների հետ համագործակցելու կամ չհամագործակցելու տարբեր աստիճանի պատրաստվածություն ունի: Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ գոյություն չունի կոշտ դիմակայություն, ավելին՝ Արեւմուտքը դեմ չէ, որ Ռուսաստանն ավելի ակտիվանա: Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը ներգրավվելու ժամանակ չունեն, ուրեմն ինչու Ռուսաստանին որոշակի հնարավորություններ չտան, բայց դրան զուգահեռ ասելով, որ արդյունք չկա: Ռուսաստանի համար Ղարաբաղի հիմնախնդիրը կարեւոր է, բայց դա առաջին պլանի խնդիր չէ: Ռուսաստանն ամեն ինչ չի թողնի եւ խնդիրը լուծի այն դեպքում, երբ իրենք կողմերը դա չեն ցանկանում, իսկ հասարակությունն ավելի արմատական է տրամադրված, քան իշխանությունները»,- նշեց Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը կցանկանային, որ Մոսկվան վերջնական ընտրություն կատարեր: Բայց դա չի լինի: Չարժե Ադրբեջանին բացահայտ թշնամու վերածել, ըստ որում՝ դա ձեռնտու չէ առաջին հերթին Հայաստանին, հիշեցրեց քաղաքագետը: Այս համատեքստում նա նշեց Թուրքիայի գործոնի մասին: Դա կհանգեցներ վտանգների բազմապատկմանը: Ռուսաստանը կարող է ընտրություն կատարել եւ կկատարի: Սակայն հարկ է հիշել, որ դա վտանգների հետ է կապված, իսկ ջանքերը կկենտրոնանան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու փորձերի վրա, նշեց Մարկեդոնովը: Հիշեցնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործը չէ՝ քաղաքագետը նշեց, որ ցանկացած հակամարտություն երկրի ներքին գործը չէ, եւ նույնիսկ Ռուսաստանը Չեչնիայի հետ հայտնվել էր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: «Ցանկացած որոշում պետք է հաշվի առնի Ռուսաստանի շահերը»,- ընդգծեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ