News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմությունը մի քանի չափումներից է կազմված: Այս մասին փետրվարի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նա նախ նշեց ռուս-բելառուսական հարաբերությունների մասին. «Երբ ինչ-որ բան սակարկելու համար է օգտագործվում, քո դիրքերին հասնելու համար: Երբ մարդու կյանքը երկրորդ պլան է մղվում»: Նա այնուհետեւ նշեց հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի խնդիրների մասին՝ ասելով, որ շատերի շահերը չեն համընկնում

Նրա խոսքով՝ այդպիսի «առկախված» կարգավիճակով դե ֆակտո կազմավորումներ այցելություններն անհրաժեշտ են: «Այնտեղ մարդիկ են ապրում: Սովորում են, ամուսնանում, բաժանվում: Նրանք պատրաստ չեն Ադրբեջանն իրենց հայրենիքը համարելուն: Իսկ մարդիկ դրսից ինչպե՞ս իմանան, թե այնտեղ ինչ է կատարվում: Հետեւաբար՝ լրագրողները եւ քաղաքագետները պետք է այցելեն: Իսկ աստղագետն ինչպե՞ս կկարողանա աստղագիտությամբ զբաղվել՝ աստղերին չհետեւելով»,- նշեց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանում էլ է եղել, եւ իր կարծիքը չի փոխվում որեւէ վայրում գտնվելու հետեւանքով: Ըստ որում՝ նա ասաց, որ պատրաստ է Բաքու մեկնել եւ ցանկացած հարցի պատասխանել:

«Հարցը պետք է բանակցություններով լուծվի, փոխզիջումներով, հնարավոր չէ 1988-ին վերադարձը, թեկուզ այն պատճառով, որ դա Խորհրդային Ադրբեջանն էր՝ խորհրդային մեխանիզմներով: Հազիվ թե ներկայիս Հայաստանն ու Ադրբեջանը դրան պատրաստ լինեն»,- նշեց Մարկեդոնովը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակը» արդեն 4 տարեկան է, իսկ հակամարտությունը, միեւնույն է, չի լուծվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ