News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 24-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Երեւանի պետական դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա թատերական պրեմիերա` «Արհեստական արբանյակը»: Երկու գործողությամբ ռոմանտիկ կատակերգության հեղինակն է հայտնի գրող, բլոգեր Դօրիանը: Ներկայացումը բեմադրվում է նախորդ տարի լայն արձագանքներ գտած «Կապտուկներ հոգուն» թատերական դրամայի ռեժիսոր Ֆրունզե Գեւորգյանի կողմից:

Իրադարձությունների կենտրոնում երեւանաբնակ Լիլիթն ու Գլենդելից հայրենիք վերադարձած Արսենն են, որոնցից յուրաքանչյուրը նոր բնակարան է ձեռք բերել: Սակայն հաջորդ իսկ առավոտյան երիտասարդներն հայտնաբերում են, որ բնակվում են միեւնույն հարկի տակ: Այդտեղից էլ սկսվում է տարօրինակ իրադրություններով եւ դինամիկ շրջադարձերով ուղեկցվող պատմությունը, որն անսպասելի հանգուցալուծում է գտնում:

Հեղինակի խոսքով, ներկայում բեմադրվող կոմերցիոն ներկայացումների ֆոնի վրա «Արհեստական արբանյակը» տարբերվում է մատուցվող հումորի որակով՝ այն չի պարունակում կենցաղային տարրեր եւ ժարգոնային արտահայտություններ, առանց որոնց այսօրվա հանդիսատեսը չի պատկերացնում հումորի ժանրը։ Լիլիթի դերակատարուհի, «Կապտուկներ հոգուն» ներկայացման մեջ իր փայլուն դրամատիկ խաղով աչքի ընկած դերասանուհի Արմինե Գաբրիելյանը նշում է, որ «Արհեստական արբանյակը» մարտահրավեր է ոչ միայն իր համար` դրամատիկ կերպարից կատակերգական կերպարի անցումը կատարելու հարցում, այլ նաեւ մարտահրավեր մյուս հեղինակներին, բեմադրիչներին ու դերասաններին, որոնք կարծում են, թե նուրբ եւ սուր հումորը վաղուց դուրս է եկել մոդայից:

Տպել
Partner news