News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ համագործակցության համար ընդհանուր ուղղությունների դեպքում, սակայն Մոսկվան պետք է կատարի Ուկրաինայի հարցում իր պարտավորությունները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Բոննում հանդիպելուց հետո, հայտնում է Reuters–ը։

Նրա խոսքով, Վաշինգթոնը պատրաստ է աշխատել Մոսկվայի հետ, բայց պաշտպանելու է իր շահերը այն ոլորտներում, որտեղ կողմերը տարաձայնություններ ունեն։ «ԱՄՆ-ն կպաշտպանի իր ու իր դաշնակիցների շահերը ու արժեքները»,- ասել է նա։ «Որոնելով համագործակցության համար նոր ընդհանուր հող՝ մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կիրագործի մինսկյան պայմանավորվածությունները ու ջանքեր կգործադրի Ուկրաինայում բռնության դեէսկալացիայի համար»,- ասել է Թիլերսոնը։ Նա Լավրովի հետ հանդիպումն անվանել է արդյունավետ։ Սակայն մանրամասները չի հայտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ