Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորների թեկնածուների համապետական ցուցակում ընդգրկված է ընդամենը 3 նախարար: Երեք նախարարն էլ ընդգրկված են 197 հոգուց բաղկացած ցուցակի առաջին հնգյակում: Առաջին տեղում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, 3-րդ տեղում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, իսկ 5-րդում՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: