News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի աշխատակազմը պետական լրատվամիջոցներից պահանջել է քիչ «ականջահաճո» նյութեր հրապարակել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg–ը՝ վկայակոչելով երեք անանուն աղբյուրներ։

Գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի ղեկավարության շրջանում աճում են մտահոգությունները, որ Ռուսաստանի հանդեպ Թրամփի քաղաքականություն այնքան էլ բարեկամական չի լինի, որքան ակնկալվում էր։

Bloomberg-ի աղբյուրներից մեկն ասել է, որ Կրեմլը իր այդ կարգադրությունը բացատրել է ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխության հանդեպ լսարանի նվազող հետաքրքրությամբ։

Լրագրող Կոնստանտին Էգգերտը մինչ այդ հայտնել էր , որ լրատվամիջոցները կարգադրություն են ստացել նվազագույնի հասցնել ամերիկյան իրադարձությունների լուսաբանումը։ Էգգերտը վկայակոչում էր պետական մեդիահոլդինգում աշխատող իր ծանոթներից մեկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ