Աստանայում ընդունվել է որոշում Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համատեղ օպերատիվ խումբ ստեղծելու մասին, որը հետեւելու է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանմանը ու նպաստելու է համակարտող կողմերի միջեւ վստահության միջոցառումների մշակմանը։ Այս մասին հայտնել է մերձավորարեւելյան կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Վարշավինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Աստանայում բանակցությունների կոնկրետ արդյունքն է դարձել համատեղ խմբի ստեղծման մասին որոշումը, որի մեջ են մտնում Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ Այն կաշխատի կանոնավոր հիմքերով, որպեսզի պահպանի ու ուժեղացնի ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը,- նշել է նա,- Ընդ որում խմբի գործունեությունը լինելու է նաեւ տեխնիկական, բայց անկասկած այն ունենալու է մեծ ազդեցություն երկրում ընդհանուր իրավիճակի առողջացման տեսակետից, քանի որ այն աշխատելու է նաեւ կողմերի միջեւ վստահության միջոցառումների ստեղծման ուղղությամբ, լուծելու է նաեւ այլ խնդիրներ, որոնք կնպաստեն միջսիրիական բանակցություններին՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւի հիման վրա քաղաքական կարգավորում ապահովելու նպատակով»,- ասել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչը Աստանայում կայացած բանակցությունները կարեւոր իրադարձություն է անվանել։