News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականի փետրվարի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին, ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակը: Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը եւ աշխատակազմի բժիշկը:

Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման եւ բժշկական օգնության տրամադրման հետ կապված առանձին հարցեր աշխատանքային կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ եւ ստացել լուծում։

Պաշտպանը տեսակցել է նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել նրա առողջական վիճակը եւ բուժօգնության կազմակերպան հետ կապված հարցերը:

Հարկ է ընդգծել, որ Պաշտպանի հանձնարարությամբ նրա ներկայացուցիչները 2017 թվականի փետրվարի 10-ից սկսած մի շարք այցեր են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել հացադուլում գտնվող Արթուր Սարգսյանին, մանրամասն ուսումնասիրել նրա բժշկական օգնության տրամադրման եւ պահման պայմաններին առնչվող հարցերը, որի արդյունքում արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ:

Այցի ընթացքում Արթուր Սարգսյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց ուսումնասիրության արդյունքներով համապատասխան գրություններ են պատրաստվել ՀՀ արդարադատության նախարարությանը եւ ՀՀ գլխավոր դատախազությանը:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արամ Մանուկյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի եւ իրավունքների ապահովման հարցերը մնում են Պաշտպանի անմիջական հսկողության ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ