Գիտնականները նախազգուշացնում են դեպի Երկիր մոլորակ սլացող կործանիչ աստերոիդի մասին, գրում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՆԱՍԱ—ի գիտնականներին։
Աստերոիդը կարող է մեր մոլորակի մոտով անցնել արդեն փետրվարի 16-ին։ Լավագույն դեպքում,մասնագետների հաշվարկներով, այն կանցնի 50 մլն կմ հեռավորության վրա։ Ընդ որում կա հավանականություն, որ այն կործանարար հարված կհասցնի Մեծ Բրիտանիային, իսկ եթե ընկնի Ատլանտյան օվկիանոս, կառաջացնի աննախադեպ հզոր ցունամի, որը ջրի տակ կթողնի երկրի ափամերձ շրջանները։ Երկրի ու աստերոիդի ուղեծրերը պետք է հատվեն փետրվարի 16-ից 24-ը։
Աստղագետների խոսքով աստերոիդը ՆԻբիրու համակարգից է։ Այն դեռ անցած տարի են նկատել։ Դրա տրամագծի մասին ոչ ստույգ տվյալների պատճառով, աստղագետները չեն կարող վստահաբար ասել՝ այն կայրվի երկրային մթնոլորտում, թե ոչ։