News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

60-ամյա պաշտոնաթող փոխադմիրալ Ռոբերտ Հարվարդը մերժել է ազգային անվտանգության հարցերով խորհրդարանի պաշտոնը զբաղեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից: BBC-ի հաղորդմամբ՝ նա մերժումը պատճառաբանել է ընտանեկան հանգամանքներով:

Սպիտակ տան ներկայացուցիչը Հարվարդի մերժումը բացատրել է ընտանեկան եւ ֆինանսական հանգամանքներով, սակայն ամերիկյան լրատվամիջոները հաղորդում են, որ խնդիրը եղել է այն, որ պաշտոնաթող ադմիրալը ցանկացել է իր հետ «իր մարդկանց» տանել, ինչին նախագահի աշխատակազմը չի համաձայնել:

Ինքը՝ Ռոբերտ Հարվարդը հայտարարել է, որ Սպիտակ տան ներկայացուցիչներն իր հանդեպ խիստ բարյացկամ են տրամադրված՝ «ե՛ւ պրոֆեսիոնալ, ե՛ւ անձնական առումով»: Ներկայում նա աշխատում է Lockheed Martin պաշտպանական ընկերության Աբու Դաբիի ներկայացուցչությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ