Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են արտգործնախարարների միջեւ հետագա հանդիպումների, ինչպես նաեւ համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։