News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NASA-ն հայտարարել է տիեզերագնացների համար «զուգարան» ստեղծելու նպատակով Space Poop Challenge մրցույթի հաղթողներին:

Մասնակիցները պետք է ստեղծեին համակարգ, որը կկարողանա 6 օրվա ընթացքում ուտիլիզացնել մեզն ու կղանքը, հաղորդում է «Միր 24» հեռուստաալիքը։ 

Այժմ սկաֆանդրներում տակդիրներ են գործածվում, սակայն դրանք նախատեսված են մեկ օրվա համար։

Նոր համակարգը պետք է նախատեսված լինի մեկ լիտր մեզի, 75 գրամ կղանքի եւ 80 միլիլիտր դաշտանային արտազատումների համար, որոնք մարդը կարտազատի մեկ օրում։ Համակարգը պետք է գործի 114  ժամ։

Հաղթողը ռազմաօդային ուժերի սպա, ռազմական վիրաբույժ Թեթչեր Քարդոնն է։ Նա 15 հազար դոլար կստանա։ Երկրորդ եւ երրորդ տեղերում հայտնվածները կստանան յուրաքանչյուրը 5 հազարական դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ