News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի ս/թ փետրվարի 13-ի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման եւ գույքի իրացման բաժնի պետ, արդարադատության մայոր Տավրոս Գեւորգյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 82 րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել այդ թվում եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ծառայողները:

Տպել
Ամենաշատ