News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՌԴ Տրանսպորտի նախարարությունը մտադիր է մասնավոր օդաչուներին թույլ տալ ավիատաքսու ծառայություններ մատուցել եւ էքսկուրսիայի օդային երթուղիներ անցկացնել՝ առանց ավիաընկերություն ստեղծելու։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով ավիացիոն ոլորտում իր աղբյուրը։

Ըստ պարբերականի զրուցակցի՝ այժմ գերատեսչությունն այդ գաղափարը փորձագետների հետ է քննարկում։ Պաշտոնյաները ծրագրում են Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի կառույցում նոր միավոր ստեղծել։

Այս սեգմենտի համար կպահպանվեն թռիչքների անվտանգության ապահովման նորմերը։ Ավիատաքսիստները պետք է օդաչուի մեկ տարվա լիցենզիա, կոմերցիոն օդաչուի վկայական ունենան, օդանավի եւ ուղեւորների պահովագրություն եւ այլն։

Տրանսպորտի նախարարությունն առաջիկայում մտադիր է կառավարությունում հանրային քննարկում անցկացնել այս թեմայով։ Նորարարությունն իրականցնելու համար անհրաժեշտ կլինի փոփոխություններ սահմանել Օդային օրենսգրքում եւ դաշնային ավիացիոն օրենքներում։ Գերատեսչությունում ենթադրում են, որ ամբողջ գործընթացը կարելի է ավարտել մեկ տարվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ