News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը դեմ է տարածաշրջանում օտար երկրների ռազմական ներկայությանը։ Ինչպես հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին՝ արտասահմանյան երկրների ռազմական ներկայությունը տարածաշրջանում լարվածության եւ անկայունության հիմնական պատճառն է, հաղորդում է IRNA-ն։

Նա նշել է, որ Իրանը մի քանի անգամ ընդգծել է, որ կայունություն պետք է ապահովեն միայն տարածաշրջանային երկրները։ Նրա խոսքով՝ Իրանի հրթիռային փորձարկումները տեղի են ունենում երկրի պաշտպանական ծրագրին համապատասխան եւ չեն խախտում Թեհրանի միջազգային որեւէ պարտականություն։  «Տարածաշրջանային կայունության ստեղծումն ու ամրապնդումը Իրանի սկզբունքային քաղաքականությունն է, եւ նա միշտ արել է ամեն հնարավորը՝ տարածաշրջանի պետությունների հետ համագործակցությամբ անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելու համար»,  - հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան փորձում է վերադառնալ Պարսից ծոցի տարածաշրջան։ Քասեմին ասել է, որ բրիտանացի պաշտոնյաները մանիպուլացիային են ենթարկում տարածաշրջանի իրադրությունը, ինչը օտարերկրյա զորքերի ներկայության կործանարար եւ հակաարտադրողական լինելու վառ օրինակ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ