News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակն անիմաստ է վատնում՝ ամերիկյան լրատվամիջոցներին ծաղրելով: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թյորնբուլը:

Նրա խոսքով՝ Թրամփը պետք է դադարի լրատվամիջոցների վրա կենտրոնանալ: «Ականավոր քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլը մի առիթով ասել է, որ մամուլից դժգոհող քաղաքական գործիչները նման են այն նավաստիներին, որոնք դժգոհում են ծովից»,- նշել է նա՝ հավելելով, որ դա անիմաստ է:

Թրամփի հետ բանակցություններին վերաբերող հարցին Թյորնբուլը պատասխանել է, որ իրենց միջեւ մի քանի «շատ կառուցողական» հեռազոսազրույց է եղել: «Դրանք շատ անկեղծ եւ ուղղագիծ զրույցներ էին, եւ ես դա բարձր եմ գնահատում»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ