News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի ազգային կենդանաբանական այգում ծնված Բաո Բաո անունով պանդան փետրվարի 21-ին կուղարկվի Չինաստան: Այս կապակցությամբ այգին միջոցառում է անցկացնում նրան հրաժեշտ տալու համար, փոխանցում է «Սինհուա»-ն:

Բաո Բաոն ծնվել է 2013-ի օգոստոսի 23-ին: Նրա ծնողներն են Չինաստանից ԱՄՆ արտագաղթած Տյան Տյան եւ Մեյ Սյան պանդաները:

Չինաստանի եւ արտասահմանյան երկրների միջեւ կնքված համաձայնագրերով մեծ պանդաների ձագերը, որոնք այդ երկրներին են հանձնվում ժամանակավորապես պահելու համար, որոշակի ժամանակից հետո պետք է վերադարձվեն Չինաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ