News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ կլինի, թե ինչքանով է Հանրապետական կուսակցության համապետական ցուցակը մրցունակ: Այս մասին այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Կուսակցությունն ինքն է որոշում` ում է նպատակահարմար տեսնում Ազգային ժողովում եւ այդ տեսանկյունից մենք հանգել ենք հետեւյալ եզրակացությանը»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ի ցուցակում ամեն անգամ ընդգրկվում են մարդիկ, որոնց անունները կապվում են քրեական պատմությունների հետ, արդյոք ձայներ բերելու միջոց չէ՞ դա, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Նշեք մեկ մարդ, որն այս ընթացքում Հանրապետականի հետ կապ չի ունեցել: Ես կարծում եմ` դուք կդժվարանաք ցույց տալ նման մեկին»:

Անդրադառնալով ներկուսակցական պայքարի մասին մտավախություններին, Դավիթ Հարությունյանը նշեց` դա նորմալ երեւույթ է, Ընտրական օրենսգիրքն էլ է նախատեսում` մի կուսակցությունից մի քանի թեկնածուներ կարող են առաջադրվել նույն ընտրական տարածքում. «Նրանք պետք է միմյանց հետ պայքարեն, եւ սա կարեւորագույն գործիքներից մեկն է ժողովրդավարական պետությունում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ