News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը կարծում է, որ իր կնոջ՝ երկրի առաջին տիկին Մելանի  Թրամփի հետ անարդար են վարվում։ Ինչպես հայտնում է CNN-ը՝ այս մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես կարծում եմ, որ նա այս երկրի համար շատ լավ ներկայացուցիչ է։ Սակայն զվարճալի բաներ են տեղի ունենում։ Նրան անարդարացիորեն զրպարտել են», - նշել է Թրամփն ու հավելել. «Ես նրան վաղուց եմ ճանաչում եւ այն ամենը, ինչ նրա մասին ասում են, այնքան անարդար է»:

Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցները գրել են, թե Մելանի Թրամփն աշխատել է էսկորտ ծառայությունների ոլորտում։ Դրա հետ կապված՝ նա դատի է տվել պարբերականին եւ շահել դատը։ Սակայն դատական պարզաբանումներն այդ կապակցությամբ շարունակվում են։

«Նրա հետ կաշխատի Իվանկան (Դոնալդ Թրամփի դուստրը)։ Նրանք դա հանուն փողի չեն անում, նրանք դա անում են, որովհետեւ սկում են անհրաժեշտությունը », - կնոջ եւ դստեր մասին ասել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ