Չինաստանի Ցզիլին նահանգի Սունյուան քաղաքում գտնվող գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է երեք մարդ, հաղորդում է «Սինհուա»-ն։
Ինչպես հայտնել է քաղաքային վարչակազմը՝ միջադեպը տեղի է ունեցել 8:50-ին, երբ աշխատողները զոդման աշխատանքներ են իրականացրել Սունյուանի նավթաքիմիական ընկերության արտադրամասում։
Երեք բանվորները զոհվել են դեպքի վայրում։