«Հայկական վերածնունդ» կուսակցությունը մենակ է ընտրությունների մասնակցում, քանի որ, ցավոք, Հայաստանում նախընտրական դաշինքներն արագորեն փլուզվում են: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Ամեն դեպքում, ըստ նրա, եթե խորհրդարանական ընտրություններում գործը հասնի երկրորդ փուլին, կուսակցությունը կարող է ոչ միայն դաշինք կազմել, այլեւ դրա առանցքը լինել:
«Մենք կարող ենք որեւէ դաշինքում ներառվել, եթե որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենանք, որպեսզի կարողանանք կյանքի կոչել այն քաղաքականությունը, որի համար կստանանք ընտրողների ձայները: Դա խորհրդային ավանդների վերադարձն է, պրոֆեսիոնալ բանակը եւ շատ այլ հարցեր»,- նշեց Շահգելդյանը: