Գերմանիայի ոստիկաններն արտասովոր հանցագործություն են քննում, որի զոհը պինգվինն է: Հումբոլդտ անունով պինգվինը պահվում էր Մանհեյմ քաղաքի Լուիզենպարկում, փոխանցում է Newsru-ն:
Անցյալ շաբաթ օրը պինգվինը կենդանաբանական այգուց անհետացել է. ենթադրվում էր, որ նրան գողացել են: Չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, նրա մարմինը գտել են կից ավտոկայանատեղիում՝ գլխատված վիճակում: Նրան հաջողվել է նույնականացնել թեւի նշանի շնորհիվ:
Հայտնի չէ՝ կենդանին գլխատվելիս ողջ է եղել, թե ոչ, դա կորոշեն անասնաբույժները փորձաքննություն կատարելուց հետո: