News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի տվյալներով՝ ԱՄՆԿենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Ֆրանսիայում 2012-ի ընտրություններից 7 ամիս առաջ իր գործակալներին հանձանարարել է ներգրավվել երկրի հիմնական կուսակցություններում։ ԿՀՎ-ն ենթադրել է, որ այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի «Միություն՝ ազգային շարժման համար» կուսակցությունը չի կարողանա պահել իշխանությունը։ Հետախուզությունն իր առջեւ խնդիր էր դրել պարզել կուսակցության մարտավարությունն ու Սարկոզիի անձնական հայացքները, գրում է «Կոմերսանտ»-ը։

Նշվում է, որ վերահսկողության ներքո են եղել Ֆրանսուա Օլանդի Սոցիալիստական կուսակցությունը, Մարի Լե Պենի «Ազգային ճակատ»-ը, ինչպես նաեւ թեկնածուներ Դոմինիկ Սթրոս Կանն ու Մարտին Օբրին։

ԿՀՎ-ն նաեւ ցանկացել է պարզել ֆրանսիական կուսկացությունների վերաբերմունքը Եվրամիության տնտեսական ճգնաժամին, պարզել Ֆրանսիայի ու Գերմանիայի դերը հունական պարտքի մարման լուծման հարցում եւ այլն։

WikiLeaks-ի տվյալներով՝ ԿՀՎ-ի այս օպերացիան տեւել է 10 ամիս՝ 2011-ի նոյեմբերի 21-ից մինչեւ 2012-ի սեպտեմբերի 29-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ