News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ տրամադրվածությունը շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆունդամենտալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները եւ նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից երկու հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն: Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու են եւս ՀԿ-ներ, որոնք ընտրվելու են հայտարարվելիք մրցույթի արդյունքներով:

Վարչապետ Կարապետյանն առաջարկել է խորհրդի անդամներին հրապարակային ներկայացնել մրցույթի մասնակիցների հայտանիշերը եւ ընդգծել, որ կառավարության նպատակն է հակակառուպցիոն խորհրդում ներգրավել հասարակության լայն շերտեր ներկայացնող անդամներ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է հարկային եւ մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները եւ նշել, որ ռիսկերն առնչվում են օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացմանը, տեսուչների գործունեությանը, ստուգումների իրականացմանը, ներմուծման եւ արտահանման գործընթացի հետ եւ ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը շեշտել է, որ ներկայացված առաջարկների որոշ մասն արդեն իսկ ժամանակավրեպ են, քանի որ ՊԵԿ-ում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում մի շարք հարցերի անդրադարձ է կատարվել: Անդրադառնալով խնդրին՝ վարչապետը նշել է. «Փաստաթուղթը, որը ՊԵԿ-ը պատրաստել է՝ համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, շատ ավելի վճռական է: Հավատացեք, մեր տրամադրվածությունը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ, շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆոնդամենտալ»: Վարչապետը ՊԵԿ-ին եւ Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված կոռուպցիոն ռիսկերը, առաջարկությունները եւ ներկայացնել դրանց լուծման տարբերակներ:

Հաջորդ հարցով Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները եւ նշել, որ դրանք մանրամասն քննարկվել են Ֆինանսների նախարարության հետ: Ներկայացրած 36 առաջարկություններից 18-ն արդեն իսկ իրականացվել են: Արձագանքելով ծավալված քննարկումներին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել էլեկտրոնային գնումների համակարգի վերաբերյալ բարձրացված խնդիրները եւ խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրա արդյունքները:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն անդրադարձել է նաեւ ազատ տնտեսական մրցակցության եւ մենաշնորհի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրություններին եւ ներկայացրել առաջարկություններ, որոնք վերաբերել են իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը, ոլորտում կարգավորիչ եւ վերահսկիչ գործառույթներ իրականացնող մարմինների տարանջատմանը եւ այլն: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին եւ հանձնարարել Ֆինանսների, Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններին՝ ուսումնասիրել խնդիրները եւ խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել արդյունքները, իսկ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում:

Խորհուրդն անդրադարձել է հուղարկավորության ոլորտում կոռուպցիոն դրսոեւորումներին՝ կապված գերեզմանատներում ծառայությունների մատուցման, հուղարկավորության նպաստների վճարման հետ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ