News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանիայի դատարանն արդարացրել է արքայադուստր Քրիստինային՝ Ֆելիպե VI թագավորի քրոջը՝ մեքենայական համակարգի գործով, որին ինչպես պնդում էր հետաքննությունը, նա մասնակից էր ամուսնու հետ միասին, հաղորդում է BBC-ն։ 

Արքայադստեր ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, հակառակը, մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել վեց տարվա ազատազրկման։ Որպես հավելյալ պատիժ՝ դատարանը նրան պարտավորեցրել է 265 հազար եվրո տուգանք վճարել։

Արքայադստերը՝ մեղադրական վճռի դեպքում, մինչեւ ութ տարվա ազատազրկում էր սպառնում։ Մեքենայական համակարգին մասնակից է եղել եւս 16 մարդ, սակայն նրանք բոորը հերքում են իրենց մեղքը։

Շատ իսպանացիներ կարծում են, որ Պալմա-դե-Մալյորկա քաղաքում տեղի ունեցող դատական գործընթացն իսկական խայտառակություն է արքայական ընտանիքի համար։ Արքայադուստրն իսպանական արքայական ընտանիքի առաջին անդամն է, ով դատարանում է հայտնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ